00:00:00

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ոչի´նչ չի արվել, ոչի´նչ...

11:05, 05 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում»,- նշում են «Հայաքվե» նախաձեռնությունից։

«ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ:

Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։

Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ...»,- նշում են նախաձեռնությունից։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30