00:00:00

Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան. «Փաստ»

09:28, 05 ապրիլ 2025 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրությունների արդյունքներով, երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում:

Ավելին, հենց առաջին օրը Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ սատարելու են ընդդիմադիր ուժերից առավելագույն քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ: Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարեց այդ մասին՝ կանխելով բոլոր հնարավոր ասեկոսեներն ու շահարկումները, որոնք հավանական էին՝ հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի «առանձնահատկությունները»: Երեկ համապատասխան հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ Գյումրու քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը: Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած՝ «Մայր Հայաստանի» ստացած 2 մանդատը, ըստ այդմ, փաստացի ուժեղանում են Ռոբերտ Քոչարյանի դիրքերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30