00:00:00

ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի ԶՈՒ սպառազինությունների տնօրինության հետ քննարկել է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր

18:23, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։

 

«Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր