00:00:00

Նիկոլը կանգնած է նիհիլիստի ճգնաժամի առաջ, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը. Հովասափյան

21:34, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին կառավարության նիստում Նիկոլի պահվածքը, խոսքը և ընդհանուր տոնայնությունը վկայում էին, որ նա դեռ «ՏԻՄ ընտրությունների դոզայի տակ է» և դեռևս չի սթափվել։

Նրա հայտարարությունն այն մասին, թե «այսօր ունենք կադրային ճգնաժամ», հստակ ազդակ է՝ առաջիկայում սպասվում է կադրային ջարդ, համակարգային վերադասավորումներ կամ փոխատեղումներ։

Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհությունը սեփական թիմից։ Նա ակնհայտորեն չի ընդունում այն արդյունքները, որոնք գրանցեց այսպես կոչված «ժողովրդավար ու ժողովրդից հարգանք վայելող իշխանությունը»։ Իսկ իրականում, մենք ականատես եղանք ժողովրդի հստակ արձագանքին՝ մերժման և ապտակի տեսքով։

Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք։ Իսկ երբ նման կառուցվածքի առաջնորդը բախվում է մերժման, նա չի հանդուրժում դա և միշտ հակված է պատժելու։ Կասկած չունեմ, որ ասվածիս հետևանքները երկար չեն սպասեցնի։

ՔՊ-ում վերջին օրերին տեղի ունեցող փակ հանդիպումներն ու վարչության ներսում քննարկումները ցույց են տալիս, որ իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Նիլոլն ունի չլուծված հարցեր «դրսի» առջև և պարտավոր է ապահովել որոշ խոստումների կատարում, ապա փազլը դառնում է ամբողջական։

Այնպես որ՝ ինչքան էլ ձևական հայտարարություններով փորձի շնորհավորել «ժողովրդավարության հաղթանակը», իրականում Նիկոլը կանգնած է քաղաքական և հոգեբանական խոր ճգնաժամի առաջ՝ դա նիհիլիստի ճգնաժամ է, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30