Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է.
«Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:
Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:
Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների»։