00:00:00

Լուրջ կրթություն ունի․ Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե ով է լինելու Գյումրիի առաջին փոխքաղաքապետը

19:01, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

Առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը. Ինքը մի քանի անգամ եղել է ավագանու անդամ, լուրջ կրթություն ունի, դաստիարակված տղա է, ես ճիշտ կադր եմ գտել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ քաղաքապետ լինելու դեպքում ավագանի կազմ անցած մյուս ընդդիմադիր ուժերին կարող է ցանկացած պաշտոն տալ բացառությամբ առաջին փոխքաղաքապետի:

Հնարավոր «կադրային ջարդի» մասին էլ նշեց. «Ես ընդհանրապես ջարդ չեմ սիրում, ով բանիմաց է, աշխատելու է  միանշանակ: Ով քաղաքական նկատռումներով է եկել, իրենք իրենց դիմում կգրեն կգնան, որովհետեւ ինձ հետ չեն կարող այդպիսի խաղեր խաղալ: Եթե կարողանան աշխատել ի շահ քաղաքի, ես կպահեմ, կապ չունի՝ ով է բերել:

Մնացած կուսակցությունները, որ ներկայացրել են լուրջ ծրագրեր, կարող ենք մենք նստել, քննարկել, եթե կան անհատներ, որոնք լավ ծրագրեր ունեն քաղաքի հետ կապված, միանշանակ լսելու եմ ու ընթացք եմ տալու»:

Խոսելով ավագանիում ուժեղ ընդդիմության առկայության մասին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես իմ ամբողջ կյնքում այնքան ընդդիմություն եմ ունեցել, ես սովոր եմ դրան, ես մանկապարտեզից ընդդիմություն եմ ունեցել մինչեւ այսօր: Դա ինձ համար բարդ բան չի»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30