00:00:00

Խաչատուրյանը ստորագրեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը

14:22, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեք օրենք է ստորագրել։ Դրանցից մեկը Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն է։

Պաշտոնական հաղորդագրությունում նշված է հետևյալը․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր