00:00:00

Բացահայտվել է խոշոր չափի բնական գազի հափշտակության դեպքեր. կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է

17:20, 04 ապրիլ 2025 Իրավական

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության ծառայողների հետ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 5/1 հասցեում գտնվող գազալցակայանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկության շրջանակներում հիմնավորվել է, որ գազալցակայանի սեփականատեր 43-ամյա Արտակ Գ․-ն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող բնական գազ և առանց համապատասխան թույլտվության՝ իրականացրել է դրա վաճառքը, խուսափելով նաև հարկային պարտավորություններից:

Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Գ․-ն ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ, Նահապետ Գևորգյանի որդին է։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30