00:00:00

Բաքվի և Երևանի միջև գործողությունների համակարգումը կաշխատի կայունության ամրապնդման ուղղությամբ. Լավրովը՝ Բայրամովին

16:01, 04 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում Մոսկվայի և Բաքվի գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը կաշխատի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման համար։

«Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունների միջև: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը, Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- ասվում է  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Լավրովի շնորհավորական նամակում։ 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30