00:00:00

Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան

13:30, 04 ապրիլ 2025 Հասարակություն

Մարտ ամիսը, ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության ողջ տարածքում եղել է բավականին տաք,  օդի ամսական կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել՝ 2-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը բաշխվել է խիստ անհամաչափ, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ապրիլ ամսվա  համար կանխատեսվում է, որ օդի ամսական կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։

Սակայն, չի բացառվում նաև, որ ապրիլ ամսվա վերջին օրերին ունենանք  ցուրտ հոսանքներ։ Ապրիլին մենք կունենանք բավականաչափ տեղումներ»,-ավելացրեց նա։

Սուրենյանը հավելեց՝ մինչև ապրիլի 8-ը ներառյալ հանրապետությունում լուրջ ցիկլոնների ներթափանցում չի կանխատեսվում, իսկ 9-13-ին հանրապետության որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30