00:00:00

Բաքուն ՀՀ-ից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

11:53, 04 ապրիլ 2025 Աշխարհ

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Չնայած միջազգային ճնշումից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոս ճշգրիտ։ Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել է նա։

Հաջիզադեն ասել է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն, նրա պնդմամբ, «իրական թիվը մոտենում է 1,5 մլն-ի»․

«Այս կապակցությամբ մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողական գործողություններ ձեռնարկի Հայաստանի կողմից բխող ականների սպառնալիքը դատապարտելու համար, և մենք ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30