00:00:00

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կմերձեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան

11:33, 04 ապրիլ 2025 Աշխարհ

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ֆոն դեր Լայենը ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

«Գնալով մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների) և Եվրոպայի միջև», - ասել է նա:

Նա նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»:

Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով, 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30