06:04:30

Դմիտրիևը Վաշինգտոնում քննարկել է ՌԴ-ԱՄՆ ուղիղ չվերթերի վերականգնման հարցը

11:05, 04 ապրիլ 2025 Աշխարհ

Վաշինգտոնում գտնվող ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ռուսական պետական ​​լրատվամիջոցների, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի և «Ռոսիա 24»-ի թղթակիցներին որոշ մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում անցկացրած բանակցությունների բովանդակության մասին։

Նա չի նշել, թե կոնկրետ ում հետ է հանդիպել, չնայած ոչ պաշտոնապես հաղորդվել էր, որ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ։

Այնուամենայնիվ, Դմիտրիևն իր հանդիպումները գնահատել է դրական։ 

«Մենք լիովին հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախագահ Բայդենի, տրամադրված է հարցերի լուծման ուղղությամբ։ Նրանք իրենց չափազանց հարգալից են պահում, նրանք հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս, փոխզիջումներ գտնում»,- ասել է նա։

Դմիտրիևը նաև հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության մասին, որոնք ընդհատվել էին Covid-19-ի համավարակի սկզբին և չեն վերականգնվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։

«Մենք հույս ունենք, որ այս հարցում առաջ կգնանք», - հավելել է նա:

Դմիտրիևը նաև ասել է, որ քննարկվել է համագործակցությունը Արկտիկայում և հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման ոլորտում, ինչի մասին ավելի վաղ նշվել էր Թրամփի վարչակազմի հետ Կրեմլի նախկին շփումներից հետո։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30