00:00:00

Վիճաբանություն՝ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ. 52-ամյա տղամարդը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով

10:47, 04 ապրիլ 2025 Հասարակություն

Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև:

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն:

Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը չի թույլատրել: Չենթարկվելով անվտանգության աշխատակցի պահանջին` լճաշենցին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30