00:00:00

Շախմատիստուհի Մարիա Գևորգյանը հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջանgի միջազգային վարպետին

08:34, 04 ապրիլ 2025 Սպորտ

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

4 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 3.5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:  Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 3 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:

Երեկ Մարիան հաղթել է Եվրոպայի կանանց գործող չեմպիոն, ադրբեջանցի միջազգային վարպետ Ուլվիյա Ֆաթալիևային:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր