00:00:00

Մեր գործողություններն ավելի կխստանան, վաղը կհայտնենք պլանների մասին․ արցախցի

21:34, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Մեր ներկայացրած պահանջներից կարող ենք ասել, որ միայն մեկ կետ է հաշվի առնվել՝ ձևավորվի խմբեր և աշխատեն համատեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց արցախցին։

«Ժողովուրդը չի կարողանալու ապրել, քանի որ եթե չլինի այլընտրանքային բնական ապահովման ծրագիր: Ես այդ 50000 դրամը համեմատում եմ վրանի հետ: Այսինքն՝ ապրիլի 1-ից պետությունը, կառավարությունը վրանը մեզնից վերցնում է, վրան վերցնելով մենք մնում ենք առանց առանց տանիքի»,- ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ  Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մշակել է գործողությունների պլան, որի մասին հայտարարեն վաղը։

 «ժողովուրդը պետք է հասկանա, որ, ցավոք սրտի, այսօր տարբեր մարդկանց միջոցով տարբեր կարծիքներ են հայտնում, որ իբր թե կշարունակվի կամ կփոխարինվի մեկ այլ ծրագրով, բայց դրանք սուտ են: Բոլորս պետք է միաբանվենք, դուրս գանք պայքարի, ու այդ ձև  հնարավոր է հասնել հաջողության, այլապես ոչինչ չի ստացվի:

Մեր գործողություններն ավելի կխստանան: Հիմա մենք, կարելի է ասել, խնդրանքի կարգով դիմեցինք, որ հազարավոր մարդկանց անունից, ովքեր դուրս են եկել հանրահավաքի։ Շատերը  հեռու ապրելով չեն կարողացել գալ Երևան և մասնակցել հանրահավաքի: Այսինքն իրենց անունից մենք պահանջել ենք, ցավոք սրտի, այսօր դա մերժվել է: Մարդիկ պետք է կարողանան այստեղ ապրել, որպեսզի  ՀՀ-ից արտագաղթ չլինի»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունից հրավիրել էին «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի ներկայացուցիչներին՝  հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու պահանջները: Մինչև կառավարությունում անցկացվում էր հանդիպում, արցախիցներն ինքնաբուխ հավաքվել էին կառավարության մոտ՝ հանրայնորեն վերահաստատելու իրենց պահանջները:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30