00:00:00

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրները այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին

21:15, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

Այսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին։ Այս այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արցախցի մեր քույրերի և եղբայրների պահանջներին , որ ավելի խորը և հանգամանալից ըմբռնենք տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների էությունը ։
Հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում։ "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրները և անդամները բացառում են հայկական աշխարհի պառակտումը և ներքին թշնամանքը և մշտապես ընդգծում են , որ եթե արցախահայության մոտ խնդիրներ առաջանան իրենց Մեծ Հայրենիքում , ապա պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ խնդիրները ստանան համապատասխան լուծումներ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30