00:00:00

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել կամայական ձերբակալվածներին՝ որպես հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ

 

 

Խաղաղ համաձայնագրով Հայաստանին ուղղված Ադրբեջանի նոր պահանջներն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, տեղեկացնում է Nouvelles d'Armenie en Ligne-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ Ժան-Նոել Բարոն, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանն այժմ պահանջում է վերանայել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. այս նոր նախապայմանն անընդունելի է և ձգձգում է ստորագրումը»:

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում դատվող Ղարաբաղից հայերի դատավարություններին. «Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը, որի առաքելությունը նոր է այցելել տարածաշրջան, ուշադիր հետևում է բոլոր կամայական ձերբակալվածների իրավիճակին և կոչ է անում ազատ արձակել նրանց՝ որպես կարգավորման ընթացիկ գործընթացի մաս»։

«Հարավային Կովկասը պետք է խաղաղության և բարգավաճման գոտի դառնա»,-հավելել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարող է կատարել իր դերը «սահմանների բացմանը և այս տարածաշրջանի բացմանը նպաստելու գործում՝ ի շահ տարածաշրջանի ժողովրդի»։

«Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունը և հարգել տարածքային ամբողջականությունը այս խաղաղության պայմանագրի շրջանակներում, որն այժմ պետք է ստորագրվի երկու երկրների միջև»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30