11:08:30

Միրզոյանն ու Գրոնոն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն են քննարկել

19:33, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև կարգավորման՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կոմպոնենտին, որի համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա կառուցված՝ ՀՀ կոնկրետ առաջարկները:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ առկա գործիքակազմի առավելագույնս արդյունավետ իրացման միջոցով»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30