00:00:00

Լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին․ Վարդան Ոսկանյան

17:10, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Օսկանյանը գրել է․

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվական հոսքերի հսկայական աղմուկի հորձանուտում առայժմ լայնածավալ պատերազմի մասին խոսելն անժամանակ է։

Սպիտակ տան անանուն աղբյուրներին հղմամբ՝ արևմտյան ԶԼՄ-ներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։

Սրան զուգահեռ, սակայն, կողմերը կոշտացրել են հռետորաբանությունը և ավելացրել ռազմական պատրաստությունները, որոնք, այդուամենայնիվ, ցուցիչ չեն, որ ամեն ինչ հենց այս պահին վստահաբար ընթանում է Իրան-ԱՄՆ լայնածավալ ռազմական բախման հանգեցնելու սցենարով։

Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու այնուամենայնիվ կա՝ Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի մերձավորարևելյան «վառոդի տակառը»: 

Բայց այստեղ էլ հայտնվել է լրացուցիչ զսպող հանգամանք, Սիրայում թուրքական զորքերի առաջխաղացումը և հատկապես ՀՕՊ համակարգերի տեղակայումը, որը զգալիորեն ավելացնում է հենց սիրիական հողի վրա կամ օդում թուրք-իսրայելական բախման վտանգը։

Այնպես որ, Մերձավոր Արևելքում, ինչպես գրեթե միշտ, իրավիճակը շատ բարդ է, իսկ այժմ՝ նաև չափազանց դինամիկ»։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30