00:00:00

Մեծ քայլ՝ դեպի համաշխարհային կինո․ համագործակցության հուշագիր՝ հայկական կինոն զարգացնելու համար

15:39, 03 ապրիլ 2025 Տեսանյութեր

Այսօր ստորագրվեց  Համագործակցության Հուշագիր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։ Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը,  արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն,  կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև  Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։

Համագործակցության Հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025թ-ի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավոր հովանավորչությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30