00:00:00

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը

14:44, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30