00:00:00

Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Լավրովը՝ Միրզոյանին

13:41, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը փոխանակվել են ուղերձներով: 

«Հարգելի Արարատ Սամվելովիչ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս իրադարձությունը նշանավորեց Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։

Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսից փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի ԱԳՆ բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական ​​գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն»,- ասվում է Սերգեյ Լավորվի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30