00:00:00

Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները

07:22, 03 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն:

Անդրադարձ է նաև կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր