00:00:00

Քվեարկել են, քանի որ Փաշինյանից «հրահանգ-վերաբերմունք» են ստացել. «Ժողովուրդ»

08:57, 03 ապրիլ 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել  խմբակցության փակ նիստի ժամանակ:

Պարզվում է՝ մի խումբ ՔՊ-ականներ բավականին կոպիտ եւ դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են 2 պատգամավորի դեպքում էլ, եւ պետք չէ գնալ այդ քայլին։

Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել, որ իրենք պետք է այդ 2 պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից եւ դատախազ Վարդապետյանին «ձեռնունայն չթողնեն»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30