00:00:00

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Վարդան Ղուկասյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել

19:23, 02 ապրիլ 2025 Իրավական

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:

Տրանսգենդեր կինը  նշել է. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում: ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց, անգամ ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս: Այդ մարդու խոսքն ամբողջությամբ կազմված է ատելության և թշնամանքի վրա: Լսելով նրա կոչերը, ԼԳԲՏ անձանց կարող են բռնության ենթարկել, մինչև անգամ՝ սպանել», - ասել  է Մարտիրոսյանը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր