00:00:00

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները

18:48, 02 ապրիլ 2025 Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։
 
Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։
 
Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։
 
Թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել։
 
Թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքները ստորև՝
 
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +4 քվե
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +1 քվե
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +2 քվե
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»+1 քվե
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +2 քվե
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +1 քվե
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +1 քվե
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +5 քվե

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30