00:00:00

Սրբուհի Գալյանը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ նաև թատերական բեմադրությունների միջոցով

11:09, 02 ապրիլ 2025 Քաղաքականություն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը:

Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» գրքի շնորհանդեսը:

Սրբուհի Գալյանը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ նաև թատերական բեմադրությունների միջոցով։

Արդարադատության նախարարը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված և կալանավորված անձանց պահման պայմաններին։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30