00:00:00

9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ

09:29, 02 ապրիլ 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ:

Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել:

Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ:

Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ:

Հետախուզության և տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունեցել էր 700-ի կարգի կորուստներ, նրա տարբեր բրիգադներ, այդ թվում` հիմնական գրոհային ուժը` «Յաշմա»-ի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին, մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստն ու մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30