Ազատության հրապարակում մեկնարկել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած հերթական հանրային քննարկումը։
«Բանախոսները կլինեն միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Արա Ղազարյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից իրականացվող այս շարունակական հանրային քննարկումները նպատակ ունեն ներկայացնել Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ փորձագիտական մեկնաբանություններ և ստանալ հանրության լայն շրջանակների կարծիքներն ու առաջարկները»,- նշված է Խորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։