00:00:00

ՌԴ-ն էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումների մասին տեղեկություն է փոխանցել ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին. Լավրով

19:19, 01 ապրիլ 2025 Աշխարհ

Ռուսաստանը տեղեկություն է փոխանցել Միացյալ Նահանգներին, ինչպես նաև ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, թե ինչպես է Ուկրաինան խախտում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումը, ըստ ТАСС գործակալության՝ լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք խախտումների ցուցակը, որը վկայակոչել էր Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցեցինք ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին: Ես այս ցուցակն ուղարկեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, իսկ մենք այն ուղարկեցինք ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցիչներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքում, օգտագործելով կոնկրետ փաստեր, ցույց տան, թե ինչ արժե Ուկրաինայի ներկայիս իշխանության խոսքը, եթե այն կարելի է իշխանություն անվանել:

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը «100%-ով կատարում է» ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների մորատորիումը։

«Ռուսական բանակը պահպանում է մորատորիումը, որը նախագահը հրամայել է խստորեն պահպանել մարտի 18-ին (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ»,- ընդգծել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30