00:00:00

Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

13:39, 01 ապրիլ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին:

Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով:

Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Չեռնոգորիայի վարչապետի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը: Չեռնոգորիայի փոխվարչապետը հավելել է, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր