00:00:00

«Դարի հանցագործ» 75-ամյա Կիմա տատն արդեն երկու օր է, ինչ ձերբակալված է. Ռուբեն Մելիքյանը մանրամասներ պատմեց

15:52, 01 ապրիլ 2025 Քաղաքականություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել էր, որ որոշել ենք ստանձնել ձերբակալված տատիկների պաշտպանությունը, նրանցից մեկի պաշտպանությունը արդեն ստանձնել է Արսեն Բաբայանը, մյուսի՝ Կիմա տատիկի պաշտպանությանը հենց նոր ես ներգրավվեցի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց փաստաբան Ռուբեն Բաբայանը:

«75 տարեկան Կիմա տատիկը, 48 ժամ է ձերբակալված է, գտնվում է ԶՊՎ-ում: Դարի հանցագործն է: Շատ ծանր զրույց ունեցա նոր Կիմա տատիկի հետ, աչքերից արցուքները գնում են, ասում էր՝ բալա ջան, ինձ ինչի համար են այստեղ բերել: Ընտրությունների օրը շատ վատ ձևով հակակոռուպցիոն կոմիտեի օպերները, փոխանակ զբաղվեն արագ և անհասկանալի հարստացող ՔՊ-ականներով, որ գալադրանեցի պես եկան իշխանության, հիմա ամեն մեկը չգիտեմ ինչեր ունեն, 40 000 դրամով ապրող Կիմա տատիկների հետևից են ընկել, ու իր 90-ամյա քեռու աղջկա հետեւից, որին բաց են թողել:

Նրան վերջին ձևով սպառնացել են, ասել են՝ փակելու ենք քեզ, բանտերում փտելու ես, քաղաքական հարցեր են տվել՝ ինչ գործ ունես այսինչի հետ, այնինչի հետ: Գլխին նոտացիաներ էին կարդացել:

Կամերայի տակ դրել են երկար հարցաքննել են առանց փաստաբանի: Այս կինն էլ ինչ կա, այն էլ պատմել է և այդ ձայնագրությունները չեն հայտնվել civic.am-ի էջում, որովհետեւ հանցագործության նշույլ չկար»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նաեւ նշեց, որ երբ այս ամեն ինչը վերջանա, ինքն անպայման պարզելու է, թե ովքեր են եղել Կիմա տատիկի հետ «զրույց» ունեցողները, կամերաներով ձայնագրողները, որ ինչ-որ մի բառ պոկեին, միանգամից այդ օրը պատմություն սարքեին, թե՝ տեսեք, էս են անում, էն են անում: «Ուղղակի շշմում եմ, թե ոնց կարելի է այդպես քաղաքական պատվեր կատարել այս աստիճան անբարոյական ձևով։

48 ժամը լրացել է ձերբակալման, մենք անհամբերությամբ սպասում ենք թե ինչ որոշում են կայացնելու, արդյո՞ք իրենց սպառնալիքը իրականացնելու են և ուղարկելու են բանտ, որ փտի Կիմա տատիկը բանտում: Ո՞նց կարելի է, այս աստիճան բարոյականության վարքերի անկո՞ւմ, ինչի համար, ախր: Չեն հարվածել, փառք Աստծո, 75-ամյա տատին չեն ծեծել, բայց հոգեբանական լուրջ ճնշումների են ենթարկվել։

Կամերայի տակ հարցաքննել են՝ դե ասա՝ ո՞վ է քեզ փող տվել: Իրենց արշինով են երևի չափում։

Իմ համոզմունքի հիմքը, որ այստեղ ոչ մի կրիմինալ չկա, այն է, որ կամերայով դրել, հարցաքննել են, ու նա ամեն ինչ պատմել է: Եթե այնտեղ մի տառ գտնեին, մի բառ գտնեին, որոնք իրենց պետք է իրենց քաղաքական հակառակորդների, ընդդիմադիրների դեմ, հաստատ դա օգտագործելու էին:

Եթե մենք հաշտ լինենք այս երևույթների հետ, շատ կներեք, որևէ մեկին չպիտի հետաքրքրի՝ ով է իրենց երկրի ղեկավարը: Ինձ համար կարևոր է, որ այս կարմիր գծերը մենք գոնե ցույց տանք, որ պահպանում ենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30