00:00:00

Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը առանձնակի դшժшնությամբ խլած 4 անձինք

10:55, 01 ապրիլ 2025 Իրավական

Այսօր՝ ապրիլի 1-ին, հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտվել է երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությւոնները ստանալուց հետո ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:

 

Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր