07:33:43

«Ինձ անվանել է պոպուլիստ». Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

11:50, 01 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

 

«Ադրբեջանցի իմ գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

 

Իմ առաջարկը մնում է սեղանին. ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- X-ում գրել է Խանդանյանը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30