00:00:00

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

10:36, 01 ապրիլ 2025 Տեսանյութեր

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:

Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ երք փաթեթ արդեն տեղադրել է, և պատրաստ է դրանք ներկայացնել: Ուսապարկում հայտնաբերվել են նաև դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով:

Զննությամբ Մայակովսկու փողոցում հայտնաբերվել և վերցվել են նաև երիտասարդի տեղադրած երեք փաթեթները:

24-ամյա հրազդանցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30