00:00:00

Վեց ժամ՝ հանուն ոչնչի․ «Հրապարակ»

08:20, 01 ապրիլ 2025 Մամուլ

«Հրապարակը» գրում է․  Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում: Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին, ըստ ներկաների, հրահանգված է եղել չխոսել:

Նա մի փորձ է արել խոսելու՝ բորբոքելով ծնողների զայրույթը, ԱԺ նախագահն արագ լռեցրել է նրան: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ այլք: Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել` ճանաչված մասունքները վերցրեք:

Ծնողները բղավել են, որ չեն ընդունելու, Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետեւից դուրս են եկել` հաշիվ մաքրելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 01․ 04․ 25 թ համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30