22:47:52

Ծիրանենիները ծաղկել են Արարատյան դաշտում

22:38, 31 մարտ 2025 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։

Այսպես՝ շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները, դաշտերում և այգիներում կատարվել է բների փխրեցում, սպիտակեցում։ Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում, դիտվել է առվույտի ցողունի աճ, իսկ նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է թփակալման և ցողունակալման փուլերում։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է ձմեռային հանգստի շրջանում: Աշնանացանի թփակալման հանգույցում (հողի 3սմ) վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած էր 15-21սմ խորությամբ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30