00:00:00

Շտայնմայերի՝ ՀՀ այցից առաջ DW-ով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ է ցուցադրվել. Բաքուն հիստերիայի մեջ է

16:23, 31 մարտ 2025 Քաղաքականություն

 

 

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցից առաջ DW Documentary հեռուստաալիքը Հայաստանի մասին ֆիլմ է թողարկել, որում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանել է Հայաստանին, իսկ Ստալինն այն զիջել է Ադրբեջանին: Նշվում է նաև, որ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա:

Հիշեցնենք, որ Հայաստան այցի ֆոնին Շտայնմայերը սոցցանցի իր էջում հրապարակել էր Արցախի դրոշը և հիշեցրել, որ Արցախը ժամանակին առավելապես հայաբնակ է եղել:

Սակայն Բաքվի հիստերիայից հետո և Գերմանիայի դեսպանին ԱՀ ԱԳՆ կանչելուց հետո հրապարակումը ջնջվել է։

Սակայն Երևանում կայացած մամուլի ասուլիսում Շտայնմայերն ընդգծել է, որ Բաքուն պետք է մի կողմ թողնի իր կասկածները և խաղաղության պայմանագիր ստորագրի Հայաստանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր