00:00:00

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ

10:15, 31 մարտ 2025 Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարությու է տարածել, որում ասվում է.

«Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։

Ունենալով ավագանու անդամների մեծամասնությունը` օրենքի ուժով «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը համարվում է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար։

Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ։

Վստահեցնում ենք, որ Փարաքար համայնքը կառավարվելու է արդարության, թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր բնակչի և համայնքի միասնական շահը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր