00:00:00

Հայտնի է՝ Գյումրիում ընտրությանը մասնակցածների թիվը

16:46, 30 մարտ 2025 Քաղաքականություն

Ուղիղ ժամը 20-ին փակվեցին Փարաքարում եւ Գյումրիում բոլոր ընտրական տեղամասերը, որից հետո սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը: Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 47.454 քաղաքացի:

Նշենք, որ 2021 թվականի ընտրություններին մասնակցել է ընդամենը 26.417 ընտրող: Նշենք, որ Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք:

1. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

3. «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:

4. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:

6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:

7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:

8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:

9. «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր