00:00:00

Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար

19:08, 29 մարտ 2025 Աշխարհ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանգսիրին կոշտ հայտարարություններ է արել Իրանի պաշտպանական դիրքորոշման վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա «վճռական պատասխանի», գրում է Mehr-ը։

Թանգսիրին կտրականապես մերժել է Իրանի կողմից իր հրթիռային զինանոցի կամ «դիմադրության խմբերին» աջակցելու շուրջ բանակցություններ վարելու ցանկացած հնարավորություն։

Նա բացատրել է, որ Իրանը «ձգտում է խաղաղ հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ»՝ վստահեցնելով, որ Թեհրանը «վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար»։

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին և որպես մուսուլմաններ ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30