00:00:00

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է

18:26, 29 մարտ 2025 Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է, ևս 139-ը անհետ կորած է համարվում, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի իշխանության հայտնած տեղեկատվությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1002 մարդ, վիրավորվել՝ 2376-ը։

«Պետական ​​վարչական խորհրդի տեղեկատվական խմբի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 1644 մարդ, վիրավորվել՝ 3408-ը, անհետ կորել՝ 139»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30