00:00:00

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

17:54, 29 մարտ 2025 Հասարակություն

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և  ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել առցանց հանդիպում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 

Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր, ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30