00:00:00

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնողի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

12:45, 29 մարտ 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ին, ժամը 18։50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0,24 գրամ մեթամֆետամինի և 2,24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաև էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից:

Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` 0,53 և 22,92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաև էլեկտրոնային կշեռք:
34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30