00:00:00

Երկրաշարժը Մյանմայում ազատ է արձակել ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա. CNN

12:08, 29 մարտ 2025 Աշխարհ

Ուրբաթ Մյանմայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով էներգիա է արձակվել, որը համարժեք է ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին, CNN-ին ասել է երկրաբանը՝ զգուշացնելով, որ հետցնցումները, հավանաբար, կշարունակվեն ողջ տարածաշրջանում:

«Այն ուժը, որն արձակում է նման երկրաշարժը, հավասար է մոտ 334 ատոմային ռումբի»,- CNN-ի հարցազրույցում ասել է երկրաբան Ջես Ֆենիքսը։

Նա նաեւ նախազգուշացրել է, որ հետցնցումները կարող են շարունակվել ամիսներ շարունակ, քանի որ հնդկական տեկտոնական սալը շարունակում է հարվածել Մյանմայի տակ գտնվող Եվրասիական սալին:

Ֆենիքսն ավելացրել է, որ Մյանմայի ավերածությունները միայն կվատթարանան երկրի քաղաքացիական պատերազմի պատճառով։

Հակամարտությունը, զուգորդված կապի անջատման հետ, խանգարում է արտաքին աշխարհին հասկանալ երկրաշարժի իրական հետեւանքները:

Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ Մյանմայում ավելի քան 1 000 մարդ է մահացել։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 10 000-ը՝ հիմնվելով իր վաղ կանխատեսումների վրա:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30