00:00:00

Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը. «Փաստ»

08:54, 29 մարտ 2025 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց:

Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ՝ այդ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Սակայն հիմա արդեն, մեր տեղեկություններով, նույնիսկ այդ թեման է փակված:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 29․ 03․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30