00:00:00

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ-ների պահեստին

18:30, 28 մարտ 2025 Հասարակություն

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիե արվարձանի Հադաս շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի պահեստին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։ 

Այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի բնակիչներին նախազգուշացրել է հարվածի մասին և հրահանգել տարհանվել, ԻՊԲ-ն հրթիռային հարձակում է իրականացրել՝ թիրախավորելով Դահիեում գտնվող շենքը:

«Հարձակում է տեղի ունեցել ենթակառուցվածքի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» կազմակերպության 127-րդ օդային ստորաբաժանման կողմից անօդաչու թռչող սարքերի պահեստավորման համար», - նշվել է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30