00:00:00

Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

01:30, 29 մայիս 2018 Աշխարհ

ԵՄ-ն եւս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների դեմ: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտնել է Եվրամիության մամուլի ծառայությունը: «Խորհուրդը երկարաձգել է ԵՄ սահմանափակումները Սիրիայի վարչակարգի դեմ մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը: Հաշվի առնելով շարունակվող ճնշումները քաղաքացիական բնակչության դեմ՝ ԵՄ-ն որոշում է կայացրել Սիրիայի նկատմամբ ԵՄ ռազմավարության համաձայն սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել սիրիական վարչակարգի եւ նրա կողմնակիցների նկատմամբ»,- նշվում է ԵՄ արտաքին գործերի խորհրդի եզրակացության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր