00:00:00

ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը

20:51, 27 մարտ 2025 Աշխարհ

 

 

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը, հրապարակել է տարեկան զեկույցը՝ հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին։

Այսպես՝ ըստ USCIRF-ի՝ Caucasus Heritage Watch (CHW)-ը նոր արբանյակային փաստաթղթեր է տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ:

Հունիսին CHW-ն հայտնել է հայկական այլ կրոնական վայրերի, դրանց թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին:

«Բացի դրանից, հունիսին ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ իրականացնում էր «Լեռնային Ղարաբաղը իր էթնիկ հայ բնակչությունից և պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ, մեթոդական ռազմավարություն» և եզրակացրել, որ Ադրբեջանի գործողությունները համարվում են կրոնական հանցագործություններ, ներառյալ՝ ռազմական հանցագործություն և մարդկայնության դեմ հանցագործություն: Որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական դրդապատճառներով բռնությունների, դրանց թվում՝ բանավոր վիրավորանքի, բռնագրավման և կրոնական ծեսերի խախտման»,- ընդգծվում է զեկույցում։

Այդ առնչությամբ գործակալությունը առաջարկել է, որ ԱՄՆ կառավարությունը, մասնավորապես, նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի կառավարական գերատեսչությունների նկատամամբ, դյուրացնի անկախ միջազգային դիտորդների այցը Լեռնային Ղարաբաղ, օրինակ՝ ՄԱԿ-ից Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար:

Բացի դրանից, USCIRF-ն առաջարկում է լսումներ անցկացնել ԱՄՆ Կոնգրեսում՝ Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31